«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒՅԹԻ ԶՈՒԳՈՐԴԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ջ. ՖԱՈՒԼԶԻ «ԿՈԼԵԿՑԻՈՆԵՐԸ» ՎԵՊՈՒՄ

Authors

  • Անահիտ ՄԱԿԱՐՅԱՆ Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.3.054

Keywords:

գեղարվեստական տեքստ, գեղարվեստական հասկացույթ, զուգորդային շերտ, խորհրդանշային շերտ, աշխարհի հեղինակային պատկեր, գեղարվեստական զուգորդումներ, «ազատություն» հասկացույթ

Abstract

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել «ազատություն» հեղինակային հասկացույթի զուգորդային շերտի ձևավորման առանձնահատկությունները Ջ. Ֆաուլզի «Կոլեկցիոները» վեպում: Գեղարվեստական տեքստը միջոց է ընթերցողի գիտակցության մեջ հեղինակի աշխարհընկալման, աշխարհի հասկացական և լեզվական պատկերի արտացոլման համար: Վեպի լեզվաոճական քննությունը թույլ է տալիս վեր հանելու գեղարվեստական մի շարք զուգորդումներ, որոնք կազմում են «ազատություն» հեղինակային հասկացույթի զուգորդային շերտը: Ըստ մեր կողմից կատարված ուսումնասիրությունների` զուգորդային շերտը տրամախաչվում է խորհրդանշային, գնահատողական և պատկերային շերտերի հետ` ամբողջացնելով «ազատություն» հասկացույթի հեղինակային հայեցակերպը:

Downloads

Published

2022-01-25

Issue

Section

Լեզվաբանություն