ԱՆԱՎԱՐՏ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՈՉ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՆԵՐԻՄԱՍՏԻ ԿՐՈՂՆԵՐ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2016.20.3.062Keywords:
ներիմաստ, անավարտ նախադասություն, զեղչված նախադասություն, համատեքստային անավարտություն, իմաստային անավարտություն, խոսքային մտադրությունAbstract
Սույն հոդվածում ոչ կանխամտածված ներիմաստի արտահայտմանը բնորոշ լեզվական կառույցների շարքից քննության են առնվում անավարտ նախադասությունները: Հաշվի առնելով անավարտ կառույցներում թե´ բառային, թե´ իմաստային բացթողումներ ունենալու հանգամանքը՝ անդրադարձ է կատարվում անավարտության կառուցվածքային դրսևորումներին՝ ամբողջությամբ և մասնակիորեն արտաբերված նախադասությունների շրջանակներում: Ոչ կանխամտածված ներիմաստի հնարավորինս ճիշտ ընկալման համար անհրաժեշտ է անավարտ նախադասության կառույցում որոշակի իմաստային լրացումներ կատարել` այն հավելելով լեզվական միավորներով, ինչի համար շեշտը դրվել է անավարտ կառույցների վերականգնման և այն զեղչված կառույցներից տարբերակելու առանձնահատկությունների վրա:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2016 Նարինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.