«ՀՐԱՇՔ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ Գ.Գ.ՄԱՐԿԵՍԻ ՈՒՇ ՇՐՋԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Authors

  • Աննա ԴԱՎԹՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.3.178

Keywords:

Գ.Գ.Մարկես, հրաշք, պոետիկա, ուշ շրջան, միֆական, լատինամերիկյան, մոգական ռեալիզմ, խորհրդանիշ, մոտիվ

Abstract

Հոդվածում քննվում են «հրաշք» հասկացության փոխակերպումը և դրա գործառույթը Գ.Գ.Մարկեսի ուշ շրջանի ստեղծագործություններում` «Տասներկու պատմվածք-ուխտավորներ» ժողովածուում և «Սիրո և այլ դեմոնների մասին» վեպում: Այստեղ տեղի է ունենում «շարադրանքի սուբյեկտիվացում», երբ արտաքին օբյեկտիվ իրողությունները, «անցկացվելով» հեղինակային աշխարհընկալման ոսպնյակի միջով, արտահայտվում են նրա հերոսների կողմից:
Հրաշքի պոետիկայի փոփոխությունները գրողի նշված գործերում բնորոշում են նոր ուղղվածությունը գրողի աշխարհընկալման մեջ: Դրա հետ մեկտեղ դրանք բացահայտում են մոգական ռեալիզմի հետագա զարգացման դինամիկան և օգնում ընկալելու նորագույն շրջանի լատինամերիկյան արձակի տիպաբանությունը:

Downloads

Published

2016-11-17

Issue

Section

Գրականագիտություն