ԱՐԵՎԵԼՔԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔ. ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀԻՆ ՍՅՈՒԺԵՆ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՆՈՐ ԸՆԴՀԱՆՐԱՑՄԱՄԲ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2017.21.1.234Keywords:
Ահասֆեր, Բուտադեուս, գերմանական գրականություն, ժողովրդական բանահյուսություն, Վերածնություն, կոշկակար, անեծք, պատառոտված հագուստ, ժամանակ, անապատAbstract
Հոդվածը նվիրված է Թափառական հրեայի պատմության Իսահակյանի գրական մշակմանը: 1907թ. գրված առաջին տարբերակը վերնագրված է «Ահասֆեր», 1911թ. երկրորդ տարբերակը՝ «Թափառական հրեան» և երրորդը՝ 1927թ.՝ «Շիդհարը»: Հոդվածում ցույց է տրվում, որ երեք տարբերակներից յուրաքանչյուրը, սկսած վերնագրից, կրում է ստեղծագործական մոտեցման և հարցադրումների փոփոխություններ՝ կապվելով Իսահակյանի վաղ շրջանի` գերմանական գրականությունից և ժողովրդական բանահյուսությունից ունեցած ազդեցությունից դեպի համամարդկային և ազգային ավելի մեծ ընդհանրացումներ կատարելու ձգտման հետ: Ցույց է տրվում Թափառական հրեայի կերպարը ժողովրդական բանահյուսության, Վերածնության, նոր շրջանի եվրոպական գրականության և այս կերպարին բնորոշ տարբեր հատկանիշների համադրումը Իսահակյանի ստեղծագործության մեջ:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2017 Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.