ՋԻՆ ԷԴՎԱՐԴՍԻ «ԵՐԵՔ ԱՐՔԱՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴՐՎԱԳԻ ԳՈՅԱՄԱԿԱՐԴԱԿԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.055Keywords:
լեզվական համակարգ, լեզվախոսքային շարակարգ, խոսքային գծակարգ, դրվագ, գերհամադրական ստորոգումAbstract
Լեզվի գոյամակարդակային դիտարկումը, կարելի է ասել, արմատներ է գցել վերջին տասնամյակների հայ լեզվաբանության մեջ, որի ընդհանրական բնույթը հնարավորություն է տալիս այն կիրառելու տարբեր լեզուների նկատմամբ։ Սակայն որքան առարկայորեն հեշտ են թվում մինչև վերասացական մակարդակի միավորների կաղապարումն ու շերտավորումը, նույնքան դժվար է այդ նույն գործողությունները կատարել ամենավերին՝ վերասացական մակարդակի միավորի՝ տեքստի նկատմամբ՝ պայմանավորված նրա թե՛ ծավալով, թե՛ բազմապլանայնությամբ։ Դիտարկման նյութը Ջին Էդվարդսի սուրբգրային վերահյուսված վավերագրությունն է, որն էլ հենց լեզվաբանական քննության ենք առել Է. Աթայանի վերհանած լեզվական գոյամակարդակների հենքով։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2017 Արինե ԴԱՆԻԵԼՅԱՆ
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.