ՃԱՐՏԱՍԱՆԱԿԱՆ ԴԱՐՁՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆ՝ ԻԲՐԵՎ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Authors

  • Դիանա ԱԴԻԿՅԱՆ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE.2018.22.1.032

Keywords:

ճարտասանական դարձույթ, ճարտասանական հարց, ճարտասանական բացականչություն, ճարտասանական դիմում, միջմշակութային ներթափանցում, համարժեք

Abstract

Ճարտասանական դարձույթները գեղարվեստական ստեղծագործության և, առհասարակ, լեզվի անբաժանելի մասն են կազմում: Դրանք առկա են գրեթե բոլոր լեզուներում, սակայն լեզվից լեզու փոխանցվելիս կարող են նույնությամբ չպահպանվել: Երբեմն հեղինակային ասելիքը կարող է ավելի ճիշտ տեղ հասնել, եթե թարգմանիչը կիրառի ոչ բառացի, բայցև համարժեք թարգմանություն: Բնագրային դարձույթը, փաստորեն, թարգմանվելիս կարող է պահպանվել նույնությամբ, արտահայտվել մեկ այլ դարձույթով կամ էլ ոճապես չեզոք միջոցով: Բոլոր դեպքերում, ճարտասանական դարձույթների թարգմանության ժամանակ կատարվում է միջմշակութային փոխներթափանցում՝ հնարավոր բոլոր հետևանքներով:

Downloads

Published

2018-05-16

Issue

Section

Լեզվաբանություն