Ա. ՄԱՍԼՈՈՒԻ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊՈԵՏԱԿԱՆ ՏԵՍԻԼՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՉԱՄԻՋՈՑ ԹԵԴ ՀՅՈՒԶԻ ԵՎ ԹՈՄԱՍ ԹՐԱՆՍԹՐՈՄԵՐԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ

Authors

  • Արմինե ԲՐՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2018.22.2.147

Keywords:

միֆաստեղծում, Ա. Մասլոուի ինքնաբավության տեսություն, պոետական տեսիլք, ինքնաիրագործում, գիտակցական, ենթագիտակցական, աշխարհընկալում, պոետական էներգիա

Abstract

Թեդ Հյուզի և Թոմաս Թրանսթրոմերի միֆաստեղծ պոետական ընկալման ճանապարհը անցնում է հոգեբանական տարբեր տեսությունների միջով: Հոգեբանական տարաբնույթ վիճակներն ու կորստի և մահվան վախի սպառնալիքը դառնում են առանցքային կոնցեպտուալ թեմա, որի տողատակերում նշմարվում է նրանց գիտակցականի և ենթագիտակցականի պայքարում ստացված պարադոքսը՝ պոետական տեսիլքի տեսքով: Թեդ Հյուզն ու Թոմաս Թրանսթրոմերը, տարիների ընթացքում զարգացնելով իրենց ստեղծագործական ջիղը, անցնելով Աբրահամ Մասլոուի ներկայացրած ինքնաբավության էտապներով՝ կեցության և ապահովության ստեղծում, սիրո և պատկանելիության հասանելիություն, արժեքային համակարգի ձևավորում, կարողացել են հասնել ինքնաիրագործման ամենաբարձր աստիճանին:

Downloads

Published

2018-11-12

Issue

Section

Գրականագիտություն