ԻՄԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲՆԱԳԻՐ ՏԵՔՍՏԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Authors

  • Նունե ԲԵՔԱՐՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Իգոր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2019.23.1.062

Keywords:

իմաստաբանական կոմպետենցիա, մասնագիտականհաղորդակցական կոմպետենցիա, գեղարվեստական բնագիր, գործաբանական մոտեցում, ճանաչողական մոտեցում, իմաստային-ճանաչողական դաշտ, հիմնանշանակային մոտեցում, հարանշանակային վերլուծություն

Abstract

Սույն հոդվածում սահմանվում է «իմաստաբանական կոմպետենցիա» հասկացությունը, որի ձևավորումը և զարգացումն անհրաժեշտ պայման է գեղարվեստական տեքստի վերլուծական ընթերցանության ուսուցում իրականացնելու համար: Հոդվածում ներկայացվում են նաև մասնագիտականհաղորդակցական կոմպետենցիայի հիմնական բաղադրիչները, տեքստի իմաստաբանական վերլուծության նպատակը, խնդիրները, գործառույթները, շարահյուսական, իմաստաբանական և գործաբանական մակարդակները: Քննության է առնվում գեղարվեստական տեքստի իմաստաբանական վերլուծությունը որպես լեզվակիրների իմաստային-ճանաչողական դաշտն ավելի մանրամասն ուսումնասիրելու և այն ավելի հեշտ յուրացնելու միջոց: Բացահայտվում են տեքստի հիմնանշանակային և հարանշանակային վերլուծության առանձնահատկությունները՝ որպես ուսանողի իմաստաբանական կոմպետենցիայի ձևավորման միջոց:

Downloads

Published

2020-05-31

Issue

Section

Լեզվաբանություն