ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԽՈՍՔԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Authors

  • Աննա ԽԱՉԱՏՐՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2020.24.2.003

Keywords:

թարգմանաբանություն, համարժեքություն, գեղարվեստական թարգմանություն, բանաստեղծական խոսքի թարգմանություն, թարգմանական մեթոդներ և մոտեցումներ, թարգմանության միավոր, փոխաբերական լեզու, ոճական հնար

Abstract

Սույն հոդվածի նպատակն է քննարկել բանաստեղծական խոսքի թարգմանության որոշ առանցքային խնդիրներ։ Բանաստեղծական խոսքի թարգմանությունը համարվում է գեղարվեստական թարգմանության տարատեսակներից ամենաբարդը, քանի որ այստեղ հա- մարժեքության հասնելը պայմանավորված է թարգմանչի կողմից մի շարք այնպիսի խնդիրներ լուծելու կարողությամբ, ինչպիսիք են բանաստեղծական տեքստերի ձևաչափային առանձնահատկությունների փոխանցումը, ոճական ամբողջականության և մշակութային յուրահատկությունների պահպանումը։ Ընդհանուր առմամբ, բանաստեղծական թարգմանությունն ունի մշակված մոտեցումներ և սկզբունքներ, որոնք հատուկ ուշադրության են արժանի և առաջնային կարևորություն ունեն բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են գեղարվեստական թարգմանության այս տարատեսակի տեսական և գործնական ուսումնասիրությամբ։

Downloads

Published

2020-11-30

Issue

Section

Լեզվաբանություն