ԱՆԳԼԱԼԵԶՈՒ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՈՐՄՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵԶՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2020.24.2.013Keywords:
հաղորդակցության եղանակներ, որմնագրություն, փողոցային արվեստ, որմնագրային խոսույթ, լեզվի գործառույթներAbstract
Սույն հոդվածում փորձ է արվում դիտարկել անգլալեզու տեքստային որմնագրությունը լեզվի գործառույթների տեսության լույսի ներքո։ Որմնագրությունը համարվում է հաղորդակցության մի յուրահատուկ միջոց հասարակության ամենատարբեր անդամների միջև։ Տեղեկությունը հաղորդվում է որմնագրային տեքստի միջոցով՝ կազմված մի շարք իմաստակիր լեզվական միավորներից, որոնք էլ իրականացնում են լեզվի գործառույթները։ Սույն հոդվածի նպատակն է պարզել, թե ինչպես է յուրաքանչյուր գործառույթը իրականացվում որմնագրային խոսույթում և թե ինչպիսի իմաստային և գործաբանական առանձնահատկություններ ունեն որմնագրային տեքստի բաղկացուցիչ մասերը։
Downloads
Published
2021-12-07
Issue
Section
Լեզվաբանություն
License
Copyright (c) 2021 Yelena YERZNKYAN, Grisha GASPARYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.