ՆԵՐԱԿԱ ԺԽՏՄԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄԸ ԲԱՌԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Authors

  • Սաթենիկ ՍԱՐՈՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2020.24.2.052

Keywords:

ներակա ժխտում, ժխտական ցուցիչ, ժխտական իմակ, ներակայության աստիճան, ամբողջովին ներակա, մասնակի ներակա, բառարանային սահմանում

Abstract

Հաղորդակցման մեջ ներակա ժխտումը կարևոր ու անփոխարինելի դեր ունի և դրսևորվում է լեզվի տարբեր մակարդակներում։ Սույն հոդվածում քննության է առնվում ներակա ժխտման արտահայտումը՝ ոչ բացահայտ ժխտական իմաստով բառերի միջոցով: Ժխտման արտահայտման բառային միջոցների բազմակողմանի ուսումնասիրությունը թույլ է տալիս վերհանել ներակա ժխտման բնորոշ իմաստային առանձնահատկությունները, ինչպես նաև դասակարգել դրանք ըստ ներակայության աստիճանի՝ ամբողջովին ներակա և մասնակի ներակա։ Այս դասակարգումը հիմնված է ներակա ժխտական իմաստով բառերի բառարանային բացատրությունների վերլուծության վրա:

Downloads

Published

2021-12-07

Issue

Section

Լեզվաբանություն