ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՍՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ՝ ԱՆԳԼԵՐԵՆԸ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Authors

  • Մարինա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2020.24.2.076

Keywords:

անգլերենը հատուկ նպատակների համար, հանրային խոսք, խոսքային և ոչ խոսքային վարքագիծ, հանդիսատեսի ներգրավում, տեսաժողովների համար նախատեսված հարթակներ

Abstract

Հոդվածի նպատակն է ներկայացնել հանրային խոսքի հմտություններ ձևավորող ավանդական հանձնարարությունների՝ անգլերենը հատուկ նպատակների համար առցանց դասընթացին արդյունավետ կիրառման արդյունքները։ Ուսուցումը անցկացվել է Moodle և Zoom հարթակներով։ Թեև հոդվածը անդրադառնում է առցանց եղանակով գործնական հմտություններ ձևավորելու դժվարություններին, այն կարևորում է թվայնացված հանրային խոսքը՝ որպես նոր առաջացող և արագ զարգացող միտում և առաջ է քաշում մասնագիտացված անգլերենի դասերին հանրային խոսքը համակցված եղանակով դասավանդելու հարցը՝ համատեղելով ավանդական լսարանը և առցանց տեխնոլոգիաները։

Downloads

Published

2021-12-07

Issue

Section

Մեթոդիկա