«ԼԵԶՎԱԿԱՆ ԻՆՏԵՐՖԵՐԵՆՑԻԱՆ» ԵՎ ԴՐԱ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ԱՆԳԼԵՐԵՆ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Authors

  • Հասմիկ ԲԻՇԱՐՅԱՆ Վ.Բրյուսովի անվ. պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2020.24.2.087

Keywords:

լեզվական ինտերֆերենցիա, ինտերֆերենցիայի դասակարգման տարբերակներ, ներլեզվական ինտերֆերենցիա, միջլեզվական ինտերֆերենցիա, բանավոր խոսքում կատարվող սխալներ

Abstract

Հոդվածում քննության է առնվում «լեզվական ինտերֆերենցիա» երևույթը և դրա դերը օտար լեզվի ուսուցման գործընթացում: Նշվում է, որ հայ, ռուս և արևմտյան մեթոդիստները լեզվական ինտերֆերենցիայի հարցի վերաբերյալ տարաբնույթ մոտեցումներ են ցուցաբերում: Դիտարկվում են լեզվական ինտերֆերենցիայի դասակարգման հիմնական տարբերակները՝ հաշվի առնելով առաջացման բնույթը, իրականացման ուղղությունը, դրսևորման տեսակը, ինչպես նաև խոսքի մասերի պատկանելիությունը: Առաջարկվում է սովորողների միջլեզվական դժվարությունները հաղթահարելու տեսանկյունից առավել արդյունավետ և նպատակային համարել լեզվական ինտերֆերենցիան ըստ խոսքի մասերի դիտարկելը:

Downloads

Published

2020-11-30

Issue

Section

Մեթոդիկա