ՉԱԿ ՊԱԼԱՆԻԿԻ «ՓՐԿՎԱԾԸ» ՎԵՊԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵԻ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԶՈՒԳՈՐԴՄԱՄԲ

Authors

  • Նատալի ԳՈՆՉԱՐ-ԽԱՆՋՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Կատյա ԹՈՎՄԱՍՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2020.24.2.121

Keywords:

Պալանիկ, Նիշցե, Աստված, եկեղեցի, աղանդ, մարգարե, հոգե-փիլիսոփայական կոնտեքստ

Abstract

Ժամանակակից ամերիկացի գրող, ծագումով ուկրաինացի տրանսգրեսիվ արձակի ամենավառ ներկայացուցիչների մեկի՝ Չակ Պալանիկի ստեղծագործությունը, մուտք գործելով գրական ասպարեզ դեռ նախորդ դարի 90-ական թվականներին, արժանացել է մեծ ճանաչման, մասնավորապես երիտասարդ սերնդի ընթերցողների շրջանում: Այսօր ակադեմիական գրականագիտության շրջանակներում՝ հեղինակի գործերը ուսումնասիրվում են ինտերտեքստուալ տեսանկյունից։ Հեղինակի առավել հայտնի վեպի՝ «Մարտական ակումբի» փիլիսոփայական-հոգեբանական բովանդակությունը իր արտացոլումն է գտել ամերիկյան ու ռուսական գրողների մի շարք ստեղծագործություններում: Սույն հոդվածում Չակ Պալանիկի թվով երրորդ՝ «Վերապրածը» վեպի որոշակի դրույթներ լուսաբանվում են Ֆրիդրիխ Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» փիլիսոփայական վեպի առնչությամբ։

Published

2020-11-30

Issue

Section

Գրականագիտություն