ԵՐԳԻԾԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹԻ ԺԱՆՐԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2022.26.1.066Keywords:
երգիծական խոսույթ, անեկդոտ, ժանր, հումոր, կոմիկական, կարծրատիպ, «կենցաղային» անեկդոտAbstract
Սույն հոդվածում քննարկվում է անեկդոտի ժանրը, քանի որ այն հատուկ հետաքրքրություն է ներկայացնում լեզվաբանության համար որպես հաղորդակցական վարքի նմուշ-օրինակի հետազոտության առանձնահատուկ աղբյուր, որը թույլ է տալիս վեր հանել հանրամշակութային զանազան կարծրատիպեր: Անեկդոտները բանահյուսական կայուն կառուցվածքներ են. դրանք արտացոլում են հավանության արժանացած վարքի, ակնկալելի ձևերը` հնարավորություն ընձեռելով հումորի լույսի ներքո տեսնելու որոշակի դիրքորոշումներ: Հումորն այս կամ այն ձևով գոյություն ունի ցանկացած մարդու, կոլեկտիվի, երկրի, ազգի կյանքում. այն մարդկանց հաղորդակցության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում քննարկելու սոցիալ-հոգեբանական լուրջ հիմնախնդիրներ: Վերլուծության արդյունքները թույլ են տալիս փաստել, որ անեկդոտներում արտացոլվում է աշխարհի յուրահատուկ ազգային պատկերը, և անեկդոտը կարելի է դիտարկել որպես միջանձնային հաղորդակցության միջոցներից մեկը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Anna KNYAZYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.