ՀԱՄԱԿՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏԻՑ ԴԵՊԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Authors

  • Քրիստինա ԹՈՐԳՈՄՅԱՆ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  • Սուսաննա ՉԱԼԱԲՅԱՆ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2022.26.2.069

Keywords:

համակցված ուսուցում, առցանց գործիքներ, առցանց հարթակներ, արդյունավետություն, լեզվական հմտություններ, գնահատում, դասավանդման ձևաչափ

Abstract

Հոդվածի նպատակն է ներկայացնել անգլերենի դասավանդման ընթացքում ստացված փորձարարական հետազոտության տվյալները, ինչպես նաև համակցված ուսուցման մեթոդների կիրառման արդյունքում ուսուցման արդյունավետության բացահայտումը: Հոդվածում մանրակրկիտ ներկայացվում և քննարկվում են բազմաթիվ առցանց գործիքներ և հարթակներ, ինչպես նաև դրանց կիրառման եղանակները:
Հետազոտությունը իրականացվել է առաջին կուրսեցիների շրջանում, 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում: Նախապես ստուգվել են անգլերենի նախնական գիտելիքները, իսկ մի քանի դաս հետո ձևավորող գնահատման (թեստեր) միջոցով փորձել ենք պարզել, թե որքան արդյունավետ է համակցված մեթոդի կիրառումը: Փորձարարական խմբի արդյունքները վկայում են այն մասին, որ լեզվի իմացության մակարդակը ավելի շատ է բարձրացել համակցված ուսուցման կիրառման դեպքում:

Downloads

Published

2022-12-26

Issue

Section

Մեթոդիկա