ԼՍԱՐԱՆԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2023.27.1.067Keywords:
բանավեճի տեխնիկա, Օքսֆորդ ոճի բանավեճ, բանավեճի ձևաչափ, կողմ և դեմ կողմեր, բանավեճի թեմա, բանավոր խոսքի հմտության տիրապետում, քննադատական մտածողությունAbstract
Հոդվածի նպատակն է բացահայտել լսարանային բանավեճի առավելություններն ու մարտահրավերները բակալավրիատի ուսանողների համար: Բանավոր խոսքի զարգացումն անգլերենի ուսուցման հիմնական նպատակն է: Այնուամենայնիվ, այն ուսանողների համար ամենաբարդ հմտությունն է. դրա հիմնական պատճառներն են վախը, թեմայի վերաբերյալ նախնական գիտելիքների բացակայությունը, բառապաշարի և քերականության անբավարար իմացությունը: Մեկ այլ կարևոր գործոն է ուսուցման մեթոդների ընտրությունը, որը կարող է հետաքրքրություն առաջացնել, ազդել ակտիվ ուսուցման գործընթացում ներգրավվելու պատրաստակամության վրա, կամ ընդհակառակը՝ ապաքաջալերել, խոչընդոտել ուսանողների մասնակցությանը: Սույն հոդվածը միտված է ուսումնասիրելու բանավեճի անցկացման առանձնահատկությունները, տվյալ մեթոդի դերը օտար լեզվի բանավոր խոսքի ուսուցման մեջ: Ուսումնասիրությունը հիմնված է ուսանողների մասնակցությամբ եզրափակիչ հարցման արդյունքների վրա։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Liana BARSEGHYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.