Էթնիկ ինքնության և պատմական հիշողության դրսևորումները հայոց տոնածիսական մշակույթում

Authors

  • Սամվել Մկրտչյան Երևանի պետական համալսարան

Keywords:

Էթնիկ ինքնություն, պատմական հիշողություն, հայկական, ազգային, տոն, ծես, մշակույթ, ավանդույթ

Abstract

Հայոց տոնածիսական մշակույթի և էթնիկ ինքնության ու պատմական հիշողության կապի հա­մա­տեքս­տում կատարված հետազոտությունները հնարավորություն տվեցին կատարել որոշակի ամ­փոփիչ եզրա­հան­­գում­ներ

  • Տոների տա­րած­ումը մեծ չա­փով պայ­մա­նա­վոր­ված է ազ­գա­յին բնութագրով, ո­րի դրս­ևոր­­ման ձ­ևե­րից է դրանցում ար­տա­հայտ­­ված էթ­նիկ ինք­­­­նութ­յունը և պատ­մա­կան  հի­­շո­ղու­­թ­­յունը:
  • Էթնիկ իքնությունը և պատմական հիշողությունը հիմնականում արտացոլվել են հայոց ավան­դա­կան տո­նա­­ծի­սական համալիրում։
  • Տոներում արտացոլված էթնիկ ինքնության և պատմական հիշողության դրսևումները հատկապես ակ­նա­ռու են հայկական գաղթ­օջաղ­նե­րում։
  • Պատ­մա­կան հի­շո­ղութ­յու­նը վե­րա­բե­րում է նաև բռնի տե­ղա­հա­նութ­յան ճա­կա­տա­գի­րը կի­սած դրա­ցի էթ­նիկ հան­­րույթ­նե­րին` դրա­­­­նով իսկ ար­­տա­ցո­լելով բա­րե­կա­մա­կան ա­վան­­դույթ­նե­րը:
  • Էթնիկ ինքնության դրսևորումներից է հայոց ավանդական ծեսերի պահպան­վա­ծու­թյունն այլ­ազգի և այ­լա­կրոն միջավայրերում:
  • Շատ ուշա­գրա­վ է Վարդավառ տոնի պահ­պան­վածությունը Համշենում: Իս­­լա­մա­ցած համ­շենահայերի սե­րունդ­ներն այսօր գրե­թե չգիտեն այդ տոնի պատմությունը, սա­կայն շա­րու­նա­­կում են նշել՝ համարելով նախ­նի­ներից եկած ավան­դույթ:
  • Հայոց ավանդական առանձին տոներին մահմեդականների մասնակցությունը վկայում է նրանց հայ­կա­կան ար­մատ­ների մասին։
  • Պատմական հիշողությունը հնարավորություն է տալիս նոր բնակավայրում պահ­պա­նել նախկին բնօր­րա­նի երկրագործական-տոնածիսական ավանդույթները՝ չնայած աննպաստ բնակլիմայական պայմաններին։
  • Պատ­մա­­կան հի­շո­ղութ­յան հետ է կապ­ված նաև Մեծ Եղեռ­նի զո­հե­րի հի­շա­­տա­­­կին նվիր­­­ված հա­մազ­գա­յին արա­­րողությունները։ Այն սեր­տո­րեն կապ­ված է հայ նահա­տակ­նե­րի հավերժ հի­շա­տա­կի, հայոց ինքնության և ազ­գա­­յին մի­­աս­­­­­­նու­թ­յան գա­ղա­փա­րախո­սութ­յան հետ:
  • Հայոց ավանդական տոներն առավելապես տարածված են նրանց շրջանում, ում հա­մար հայրենիքը՝ Հա­յաս­­տանն է և հայրենի ծննդավայրը։
  • Հայաստանից արտագաղթած, եթե միգրանտների առաջին սերնդի մոտ դեռևս պահ­պան­վում են ազգային ավանդույթները, սակայն հաջորդ սերունդների շրջանում դրանք դա­տա­պարտ­­ված են մոռացման։
  • Արդի Սփյուռքում հայոց ինքնությունն արտացոլող ավանդական տոների կատարման հիմնական ոլորտը՝ եկեղեցին է և ընտանիքը: Ի տարբերություն Հայաստանի, այստեղ գրե­թե բացակայում են հա­մազգային ուխ­տա­վայ­րերը, որոնք տոնածիսական ար­ժեք­ների պահ­պանման և այդ համատեքստում՝ պատմական հիշողության ու էթնիկ ինքնության դրսևորման թերևս ամենագլխավոր բաղադրիչներն են:

 

Author Biography

Սամվել Մկրտչյան, Երևանի պետական համալսարան

պ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ

Downloads

Published

2021-12-31

Issue

Section

Articles