ԵՊՀ պարբերականներ

Journals

  • ԵՊՀ Գիտական տեղեկագիր․ Ֆիզմաթ գիտություններ

    «ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզմաթ գիտություններ» պարբերականի նպատակն է տպագրել բնօրինակ գիտահետազոտական ​​աշխատանքներ և հետազոտական ​​հոդվածներ ֆիզիկայի, մաթեմատիկայի  և ինֆորմատիկայի բոլոր ոլորտներից: Պարբերականն ընդունում է նաև գրախոսական հոդվածներ, կարճ հաղորդակցություն, կոնֆերանսի նյութեր, թեկնածուական և դոկտորական թեզեր և այլ հոդվածներ՝ արդյունքների, փորձերի և օրինակների մանրամասն ներկայացմամբ: Նպատակներից մեկն է արտացոլել Հայաստանում ֆիզիկայի, մաթեմատիկայի  և ինֆորմատիկայի բոլոր ոլորտներում կատարվող հետազոտությունների առաջընթացը և միջազգային ֆորումի միջոցով խթանել դրա հետագա զարգացումները։

  • ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Քիմիական և կենսաբանական գիտություններ

    «ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Քիմիական և կենսաբանական գիտություններ» պարբերականի նպատակն է տպագրել բնօրինակ գիտահետազոտական ​​աշխատանքներ և հետազոտական ​​հոդվածներ քիմիայի և կենսաբանության բոլոր ոլորտներում: Պարբերականն ընդունում է նաև գրախոսական հոդվածներ, կարճ հաղորդակցություն, կոնֆերանսի նյութեր, թեկնածուական և դոկտորական թեզեր և այլ հոդվածներ՝ արդյունքների, փորձերի և օրինակների մանրամասն ներկայացմամբ: Նպատակներից մեկն է արտացոլել Հայաստանում քիմիայի և կենսաբանության բոլոր ոլորտներում կատարվող հետազոտությունների առաջընթացը և միջազգային ֆորումի միջոցով խթանել դրա հետագա զարգացումները։

  • ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ

    «ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ» պարբերականի նպատակն է տպագրել բնօրինակ գիտահետազոտական ​​աշխատանքներ և հետազոտական ​​հոդվածներ երկրաբանության և աշխարհագրության բոլոր ոլորտներում: Պարբերականն ընդունում է նաև գրախոսական հոդվածներ, կարճ հաղորդակցություն, կոնֆերանսի նյութեր, թեկնածուական և դոկտորական թեզեր և այլ հոդվածներ՝ արդյունքների, փորձերի և օրինակների մանրամասն ներկայացմամբ: Նպատակներից մեկն է արտացոլել Հայաստանում երկրաբանության և աշխարհագրության բոլոր ոլորտներում կատարվող հետազոտությունների առաջընթացը և միջազգային ֆորումի միջոցով խթանել դրա հետագա զարգացումները։

  • Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն

    «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն» հանդեսը հրատարակում է գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են հայագիտության, բանասիրության, լեզվաբանության  և ժուռնալիստիկայի խնդիրներին: Հանդեսն ընդունում է բնօրինակ հոդվածներ և համապարփակ ուսումնասիրություններ, որոնք նախկինում հրապարակված չեն: Հանդեսում տպագրվում են ԵՊՀ և ՀՀ այլ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի մասնագետներ:

  • Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն

    «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն» հանդեսում տպագրվում են իրավագիտության բնագավառի տարբեր ճյուղերին վերաբերող արդիական հոդվածներ, որոնք ՀՀ օրենսդրության կատարելագործմանը նվիրված հետազոտություններ են: Հանդեսի նպատակն է նպաստել ՀՀ-ում իրավագիտության զարգացմանը և օրենսդրության բարելավմանը: Հանդեսի խմբագրական խորհուրդը ձգտում է ընդլայնել հեղինակների շրջանակը՝ հրավիրելով հետազոտողներ աշխարհի տարբեր բուհերից:

  • Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն

    Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրված հոդվածներն ունենում են երեք լեզվով ամփոփում: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն: Միջազգային հարաբերությունները և քաղաքագիտությունը ներառող պարբերականը նախքան տպագրության ուղարկելը կատարվում է գրախոսման, խմբագրման, տարբեր աղբյուրների հետ համադրման, սրբագրման մանրակրկիտ աշխատանք:

  • Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն

    Հանդեսի թեմատիկ ոլորտներից են հայ և համաշխարհային փիլիսոփայության պատմության, տեսության, տրամաբանության, մարդաբանության, բարոյագիտության և գեղագիտության, ինչպես նաև հոգեբանության պատմության և տեսության, անձի հոգեբանության և կլինիկական հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրները, փիլիսոփայական ու հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանությունն ու մեթոդիկան: Մեր խմբագրական խորհուրդը ձգտում է ընդլայնել հեղինակների շրջանակը՝ հրավիրելով հետազոտողներ աշխարհի տարբեր բուհերից:

  • Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա

    Հանդեսի թեմատիկ ոլորտներից են ժամանակակից հասարակությունների սոցիալական, տնտեսական, քաղաքական, ռազմական խնդիրները, որոնք արտացոլված են հասարակական ընկալումներում և տարբեր սոցիալական խմբերի հաղորդակցական և վարքային մոդելներում։ Մենք հետաքրքրված ենք ինչպես տեսական, այնպես էլ կիրառական հետազոտություններով, որոնք նվիրված են սոցիալական աշխատանքի և սոցիալական կառավարման ժամանակակից խնդիրներին:

  • Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն

    Հանդեսը հրատարակում է գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ տնտեսագիտության բոլոր բնագավառներում, որոնք կարող են լինել ինչպես տեսական բնույթի, այնպես էլ՝ կիրառական: Հանդեսն ընդունում է բնօրինակ հոդվածներ և համապարփակ ուսումնասիրություններ, որոնք նախկինում չեն հրապարակվել: Խմբագրական խորհուրդը ձգտում է ընդլայնել հեղինակների շրջանակը՝ հրավիրելով հետազոտողներ աշխարհի տարբեր բուհերից:

  • Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն

    «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» հանդեսը ներառում է ռուս գրականության և ռուսաց լեզվի խնդիրների լայն շրջանակ: Հադեսն ընդունում է նախկինում չհրապարակված ուսումնասիրություններ` նվիրված ռուսաց լեզվի և գրականության տեսության ու պատմության, ռուս-հայկական և ռուս-օտարալեզու լեզվական և գրական առնչությունների, լեզուների և գրականության համեմատական ​​և տիպաբանական ուսումնասիրության, թարգմանության, ինչպես նաև տեսական լեզվաբանության և գրականության տեսության հիմնախնդիրներին:

  • Armenian Folia Anglistika

    Armenian Folia Anglistika – Անգլերենի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի (2005 թվականից) և Երևանի պետական համալսարանի (2015 թվականից) պաշտոնական գրախոսվող ակադեմիական ամսագիրը նպատակ ունի խթանել անգլերեն լեզվի, գրականության և մշակույթի հետազոտությունը Հայաստանում: Ամսագիրը հրատարակվում է տարին երկու անգամ: 2007 թվականին Armenian Folia Anglistika-ի խմբագրությունը հայտարարեց ամսագրում նոր՝  «Հայագիտական ուսումնասիրություններ, բաժնի բացման մասին, որը ընդունում է է արժեքավոր և նորարար հետազոտություններ  այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են հայ լեզվաբանությունը, գրաքննադատությունը, էթնիկագիտությունը, մշակութային պատմությունը, գենդերային հետազոտությունները և այլն:

  • Journal of Political Science: Bulletin of Yerevan University

    Journal of Political Science: Bulletin of Yerevan University-ը գրախոսվող ամսագիր է, որը հրատարակում է քաղաքագիտության ոլորտում տեսական և գործնական նշանակություն ունեցող հիմնարար և կիրառական հետազոտություններ՝ տեղական և միջազգային քաղաքագիտական հանրությանը տեղեկացնելով վերջին քաղաքագիտական հետազոտությունների արդյունքները։ Քաղաքական հետազոտությունների բոլոր ոլորտների և մեթոդաբանությունների հետազոտությունների արդյունքները ողջունելի են քննարկման համար: Հանդեսը բաց է համեմատական հետազոտությունների համար և հատկապես ողջունում է այն աշխատանքները, որոնք հիմնված են քաղաքագիտության հարցերի միջառարկայական մոտեցումների վրա։ Սույն հանդեսը հանրային հարթակ է հայաստանյան, տարածաշրջանի և միջազգային քաղաքագիտական ոլորտի համախմբման համար, որը ապահովում է Հայաստանի քաղաքագիտության ինտեգրումը տարածաշրջանային և միջազգային քաղաքագիտությանը՝ նպաստելով համալսարանական քաղաքագիտության զարգացմանը Հայաստանում և տարածաշրջանում:

  • Translation Studies: Theory and Practice

    The Translation Studies. Theory and Practice (TSTP)-ը կրկնակի կույր գրախոսվող գիտական ամսագիր է, որը հրատարակվում է Երևանի պետական համալսարանի թարգմանչական հետազոտությունների ամբիոնի կողմից: Այն ներկայացնում է թարգմանության բոլոր ոլորտներում բարձր չափանիշներին համապատասխանող բնօրինակ հետազոտական հոդվածներ: Ամսագիրը լույս է տեսնում տարեկան երկու համարով: Ամսագրին ներկայացված աշխատությունները պետք է լինեն անգլերենով: Ամսագիրը հասանելի է ինչպես տպագիր, այնպես էլ առցանց տարբերակով:

  • Արդի հոգեբանություն

    «Արդի հոգեբանություն» գիտական հանդեսը Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ակադեմիական ամսագիր է։ Այն նպատակ ունի խթանել հոգեբանական գիտության ուսումնասիրության հետազոտությունները՝ կենտրոնանալով հոգեբանության և միջդիսցիպլինար գիտությունների ոլորտի հիմնական սյուների վրա:

  • Օտար լեզուները բարձրագույն դպրոցում

    «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» պարբերականը լեզվաբանության, արտասահմանյան գրականության, ինչպես նաև օտար լեզուների դասավանդման մեթոդների ուսումնասիրությանը նվիրված գիտական հոդվածների հանդես է, որը հրատարակվում է Երևանի պետական համալսարանի (Հայաստան) կողմից: Այն յուրատեսակ հարթակ է լեզվաբանության, գրականության, մշակութային ուսումնասիրությունների և հաղորդակցության ոլորտներում միջլեզվական/միջմշակութային և միջդիսցիպլինար հետազոտությունների համար: Պարբերականը լույս է տեսնում տարեկան 2 անգամ: Հոդվածները կարող են ներկայացվել ամբողջ տարվա ընթացքում: Ձևաչափի և գրախոսման գործընթացի մասին տեղեկությունների համար այցելեք «Հեղինակների համար» բաժինը:

  • Պետություն և իրավունք

    «Պետություն և իրավունք» ամսագիրը նշված խորագրով հրատարակվում է 1998 թվականից: Այն «Իրավունք և օրինականություն» ամսագրի իրավահաջորդն է: «Պետություն և իրավունք» ամսագրի հիմնադիրներն են ՀՀ իրավաբանների միությունը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: Ամսագիրը հրատարակվում քառամսյակը մեկ՝ տարեկան երեք համար:
    Ամսագրում հրատարակվում են տեսական, գիտական և գործնական նշանակության հոդվածներ և նյութեր: Ամսագիրը գրանցված է ԲՈԿ-ում:
    Ամսագրում հիմնականում հարատարակվում են ՀՀ իրավաբանների միության անդամ իրավաբան գիտնականների, ասպիրանտների, ինչպես նաև արտասահմանյան իրավաբան գիտնականների և պրակտիկ իրավաբանների հոդվածները: Ամսագրում հրատարակվում են նաև հիմնադիրների կողմից կազմակերպվող գիտագործնական գիտաժողովների նյութերը:

  • Պատմություն և մշակույթ

    Հոդվածներում անդրադարձ  է կատարվում հայոց և համաշխարհային պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի, մշակույթի, ինչպես նաև հայկական սփյուռքի տարբեր հարցերի: Այստեղից էլ՝ պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի և մշակույթի, սփյուռքագիտության համապատասխան բաժինները։ Հանդեսում ներառված են նաև վաստակաշատ գիտնականների մասին ակնարկներ և նյութեր։ Կան էջեր, որոնք ոգեկոչում և գնահատում են վաստակաշատ գիտնականների աշխատանքը։ Ամսագիրը թողարկվում է տարին երկու անգամ:

  • Կրթությունը 21-րդ դարում

    «Կրթությունը 21-րդ դարում» գիտամեթոդական միջազգային գրախոսվող եռալեզու հանդեսը գործում է 2019թ-ից ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում, տարեկան երկու համար՝ պարբերականությամբ։ Հիմնադրման գաղափարը  մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանինն է։ Հանդեսն իր շուրջն է համախմբել հարյուրից ավելի հեղինակների հայաստանյան և արտերկրի բուհերից,  ինչպես նաև ձևավորել է բարձրակարգ մասնագիտական կոմպետենցիաներով խմբագրական խորհուրդ։ Հանդեսը վերածվել է արժեքավոր հարթակի , որում քննարկվում են 21-րդ դարի կրթության հիմնահարցերը։

  • Օտար լեզուները մասնագիտական նպատակների համար

    Գիտական հոդվածների միջազգային պարբերականը նպատակ ունի հավաքելու և ներկայացնելու Հայաստանում և Հայաստանից դուրս <<Օտար լեզուները մասնագիտական նպատակների համար>> (FLSP) ոլորտի մասնագետների կողմից մշակված ժամանակակից մեթոդները՝ փորձի փոխանակման և դրանց հետագա զարգացման նպատակով:

  • Արևելագիտության հարցեր

    «Արևելագիտության հարցեր» գիտական հանդեսը լույս է տեսնում 2006 թ.-ից: Այն իրավահաջորդն է «Արևելագիտության հարցեր» միջբուհական գիտական աշխատությունների ժողովածուի և «Արևելագիտական ժողովածուի (2004թ), որը հրատարակվում էր ՀՍՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության կողմից 1983թ.-ից մինչև 2004թ.:  Արևելագիտության հարցերը միջգիտակարգային և միջտարածաշրջանային գիտական հետազոտությունների  ժողովածու է։

  • Journal of Iranian Linguistics

    The Journal of Iranian Linguistics (JIL) is a platform uniting scholars worldwide to explore Iranian linguistic diversity. With a commitment to interdisciplinary discourse, JIL covers syntax, morphology, phonology, phonetics, semantics, sociolinguistics, language policy, and language acquisition. The user-friendly website, part of Yerevan State University's journal system, ensures easy access to high-quality, diverse research. Join us in propelling Iranian linguistics to new heights!