ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՌԵՖԼԵՔՍԻԱՅԻ ԵՎ ՎԱՐՔԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴՐԱՅԻՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.056Keywords:
մասնագիտական ռեֆլեքսիա, վարք, պրոյեկտիվ ռեակցիա, անձ, փոխազդեցություն, աշխատակից, ինքնավերահսկման ռազմավարություն, թրեյնինգAbstract
Հոդվածում վերլուծվում է միջանձնային փոխազդեցության հիմնախնդիրը համատեղ գործունեության ընթացքում, որը համարվում է սոցիալական, կազ- մակերպչական հոգեբանության, կառավարման եւ կրթության հոգեբանության կարեւորագույն խնդիրներից մեկը։ Գիտակիրառական հետազոտությունների արդյունքում ստացված տիպերի («անցանկալի», «բարդ», «վիրուսային») դա- սակարգման դիտարկումը թույլ է տվել դուրս բերել տրված տիպերի վարքային ռազմավարությունների գնահատման չափանիշներ։ Հետազոտության նպա- տակը ենթադրում է ստեղծել երկկողմանի ունիվերսալ մոդել խնդրահարույց փոխազդեցության գործընթացում աշխատակիցների ինքնագիտակցության շտկման, գնահատման եւ վարքային ռազմավարության ընտրության համար։ Խնդրահարույց փոխազդեցության հաղթահարման պայմաններում անձնային դրսեւորումների եւ հոգեբանական չափանիշների համեմատությունը թույլ է տվել փորձարկել թրեյնինգ, որը նպաստում է ինքնակարգավորման հմտությունների, պրոբլեմային աշխատակիցների գնահատմանը։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Հեղինակն(ներ)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.