ԿՈԳՆԻՏԻՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Authors

  • Ա․Բ․ Լոքյան ՀՀ Պետական կառավարման ակադեմիա
  • Ս․Հ․ Պողոսյան ՀՀ Պետական կառավարման ակադեմիա
  • Ա․Խ․ Գևորգյան ՀՀ Պետական կառավարման ակադեմիա

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.220

Keywords:

կոգնիտիվ գիտություն, կոգնիտիվ հոգեբանություն, զարգացում, կոգնիտիվ հետազոտությունների կենտրոն, նեյրոհոգեբանություն

Abstract

Այսօր գիտության զարգացման առաջնահերթություններից է կոգնիտիվ ոլորտի ուսումնասիրությունը, որը պահանջում է միջդիսցիպլինար մոտեցում։ Տեսական վերլուծության նպատակն է բացահայտել կոգնիտիվ գիտության զարգացման հեռանկարները, միտումները եւ առանձնահատկությունները Հայաստանում՝ ուսումնասիրելով թե՛ հայկական, թե՛ միջազգային գիտական դաշտը։ Այդ նպատակով ուսումնասիրել ենք կոգնիտիվ գիտության տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքները, կենտրոնների հետազո- տական ծրագրերը, տպագրվող հոդվածները, դրանց քանակական ու որակա- կան ցուցանիշները Հայաստանում։ Արդյունքում հանգել ենք հետեւյալ եզրակացության, որ Հայաստանում այս ուղղության ուսումնասիրությունները չունեն համալիր եւ ամբողջական բնույթ, մինչդեռ այն գործնական եւ կիրառական հետազոտությունների ընդգրկուն ոլորտ է, առաջատար գիտական ուղղություն, ընդգրկում է միջդիսցիպլինար տարբեր ուղղություններ, ինչպես նաեւ կարեւոր գիտական հայտնագործու- թյունների աղբյուր է ոչ միայն հոգեբանների, այլեւ նեյրոֆիզիոլոգների, ֆիզիոլոգների, կենսաբանների, արհեստական ինտելեկտով զբաղվողների, հոգեթերապեւտների, հոգեբույժների, նեյրոգիտնականների համար: Այսպիսով, կոգնիտիվ գիտությունը կարեւոր ռազմավարական ուղղություն է հատկապես ժամանակակից հոգեբանական գիտության զարգացման, կառա- վարման ոլորտի մասնագետների պատրաստման, յուրաքանչյուր մասնագետի մասնագիտական գործունեության կատարելագործման համար, ինչն էլ Հայաս- տանում կոգնիտիվ հետազոտությունների կենտրոն ստեղծելու հրամայականն է։ Կոգնիտիվ կենտրոնի զարգացման հեռանկարային ուղղություններ դիտարկում ենք հետեւյալները՝ մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում՝ հիմնված կոգնիտիվ գործընթացների առանձնահատկությունների ուսումնասիրությունների վրա, արհեստական ինտելեկտի զարգացման համար նեյրոհո- գեբանական հիմքի ստեղծում, այդ թվում՝ ինսայթի առաջացման հնարավորության ուսումնասիրում արհեստական ինտելեկտի գործարկման ժամա- նակ, կառավարիչների՝ ոչ ստանդարտ խնդիրներ լուծելու կոգնիտիվ սխեմաների մշակում: Այս ամենը հնարավորություն կընձեռի մշակել եւ ստեղծել մարդ- կային ու արհեստական ինտելեկտի զարգացման նորարարական մոդելներ, սխեմաներ:

Downloads

Published

2021-10-02

How to Cite

Լոքյան Ա., Պողոսյան Ս. ., & Գևորգյան Ա. . (2021). ԿՈԳՆԻՏԻՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ. Արդի հոգեբանություն, 4(2 (9), 220–228. https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.220

Issue

Section

Articles