ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՏԼԱՍԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՊՐԱԳՄԱՏԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
(տարածաշրջանային միավորների օրինակով)
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.1-2.046Keywords:
atlas and cartographic, cartographic justification, tourist resource, tourist capacity, the ability to use the territory, universal (synthetic) mappingAbstract
Հոդվածում դիտարկվում է զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպման ատլասային քարտեզագրական հիմնավորման դերը ռեգիոնալ տարածաշրջանային միավորումների բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման կոնտեքստում: Արդի ժամանակաշրջանում այդ ռեսուրսների քարտեզագրական հիմնավորումը հատկապես արդիական է լեռնային և խիստ բնակեցված գեոհամակարգերում, որտեղ բնական գործոնների հետ մեկտեղ առանձնապես ակտիվ են արտահայտվում մարդածին գործոնները՝ նման տարածքային միավորումների տարբեր հատվածներում: Ատլասային քարտեզագրական բազայի հիման վրա կարելի է փաստագրել ռեկրեացիոն և զբոսաշրջային ռեսուրսների պոտենցիալ նախադրյալների համար պայմանների առկայությունը՝ ինչպես մեծ, այնպես էլ ավելի փոքր տարածքային միավորումներում: Ատլասի բովանդակության կառուցվածքը ձևավորելիս անհրաժեշտ է դասակարգել տվյալներն ըստ տվյալ տարածաշրջանում նրանց կարևորության, ինչպես նաև՝ ըստ նրանց օգտագործման հնարավորությունների և բնույթի: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել տարածաշրջանների էկոլոգիական հնարավոր խնդիրները և էկոլոգիական միջոցառումների նախագծերի հստակ քարտեզներ և գծագրեր կազմել:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.