ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C.2024.58.2.163Keywords:
culture, tourism, experiences, experience economy, experiential tourism, sustainable tourism, Republic of ArmeniaAbstract
Հոդվածում ներկայացվում է մշակութային ժառանգության վրա հիմնված փորձառական զբոսաշրջության (ՄԺՀՓԶ) արտադրանքներ և ծառայություններ առաջարկող ՀՀ-ում գործող ձեռնարկությունների բիզնես գործունեության առանձնահատկությունները և առաջարկվում է նմանատիպ գործունեություն ծավալող ձեռնարկությունների համար ինտեգրված բիզնես գործունեության կառուցվածքի բովանդակություն։ Վերջինս հիմնված է հետազոտության շրջանակներում ընտրված ձեռնարկությունների փորձի ուսումնասիրության վրա՝ ըստ նրանց բնութագրող հետևյալ առանցքային գործոնների՝ գործունեության բնագավառ, ծառայություններ, մարկետինգային մոտեցումներ, ֆինանսավորման միջոցներ, հաջողության առանցքային գործոններ և մարտահրավերներ, ապագայի զարգացման ներուժ։ ՄԺՀՓԶ ՀՀ-ում զարգացման առանցքային բջիջներ համարվում են այդ ոլորտում գործող ձեռնարկությունները։ Վերջիններս այն սոցիալական օրգանիզմն են, որոնց ճիշտ կառավարման և համապատասխան աջակցության առկայության դեպքում, կարող են դառնալ այս զբոսաշրջության երկարաժամկետ զարգաց-ման հիմք։ Այդ իսկ պատճառով էլ՝ անհրաժեշտություն է առաջանում համակարգված կերպով ներկայացնել ՄԺՀՓԶ մեջ ներառված ձեռնարկությունների զբոսաշրջային ծառայությունների և առաջարկների համակարգը և ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընդհանրացված մոդելը։ Անհրաժեշտ է ընդգծել, որ ՄԺՀՓԶ Հայաստանի Հանրապետությունում հիմնականում ներառում է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսներ, որոնք հիմնականում առաջարկում են հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության վրա հիմնված փորձառություններ:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.