ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i1.10724Keywords:
Ընտանեկան բռնություն, անձի ձևավորում, ֆիզիկական բռնություն, հոգեբանական բռնություն, սեռական բռնություն, ազգային գիտակ- ցության կարծրատիպ, երեխայի բարձրարժեքության գիտակցում:Abstract
Համառոտ ներածական: 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի սոցիալ-տնտեսական վերափոխումները, համաշխարհայնացման հզոր ներգործությունն ուղղակիորեն ազդել են գրեթե բոլոր սոցիալական ինստիտուտների, այդ թվում՝ նաև «ընտանիք» սոցիալական ինստիտուտի կառուցվածքի, սոցիալական կարգավիճակի վրա: Այս ամենը ոչ միայն անմիջականորեն ազդել է ընտանիքի առօրյա կենցաղավարման, այլև միջանձնային հարաբերությունների, բարոյաէթիկական նորմերի վրա: Որչափ էլ «ընտանիք» սոցիալական ինստիտուտը փակ համակարգ է՝ ելնելով ազգային առանձնահատկություններից, այնուհանդերձ, զերծ չէ անգամ առօրյա կենցաղային խնդիրների շուրջ «թեթև վիճաբանություններից», որոնք կարող են վերածվել ներընտանեկան առանցքային բախումների, բռնությունների: Այս համատեքստում թեման կարևորվում է, որովհետև շոշափվում է մի շատ կարևոր խնդիր, որը վերաբերում է ընտանեկան բռնություններին, մասնավորապես երեխայի նկատմամբ բռնության դեպքերին:
Հիմնախնդիրը: Մեր ուսումնասիրության հիմնախնդիրն է դիտարկել երեխայի նկատմամբ բռնության երևույթը, առաջացման պատճառականությունը, հետևանքները երեխայի անձի ձևավորման և սոցիալականացման գործում՝ բացահայտելով դրանց կանխարգելման ուղիներն ու միջոցները:
Հիմնախնդրին առնչվող արդիական հետազոտությունների և հրատարակությունների վերլուծություն։ Արծարծվող խնդիրը հետաքրքրել է ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան մասնագետներին, որոնք անդրադարձել և հանգամանորեն քննարկել են երեխայի նկատմամբ բռնության երևույթը՝ տալով երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մի շարք դասակարգումներ.
- ֆիզիկական բռնություն [2; 3],
- սեռական բռնություն [2;3],
- արհամարհանք [2;3;4;6],
- հոգեբանական բռնություն [4;7],
- տնտեսական բռնություն [4;7]:
Հոդվածի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակը: Ուսումնասիրության նպատակն է համակողմանիորեն քննելել և բացահայտել երեխայի նկատմամբ բռնության երևույթը՝ ներկայացնելով դրա հիմնական պատճառներն ու հետևանքներն անձի ձևավորման համատեքստում։
References
Օգտագործված գրականության ցանկ
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկ-
ված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մա-
սին» ՀՀ օրենք, 2017, 13.12:
Հարությունյան Կ., Երեխայի հանդեպ բռնության հետազոտումը և կանխարգե-
լումը, տես. և գործն. ձեռնարկ, Երևան, 2005:
Գալստյան Մ., Ընտանեկան բռնությունները Հայաստանի Հանրապետությու-
նում, Երևան, «Զանգակ-97», 2002:
Алексеева Л.С. (2006). Проблемы жестокого обращения с детьми в семье,
“Педагогика» ”, 2006, N 5.
Сорокин П.А., Главные тенденции нашего времени, Москва: “Наука”, 1997.
Целуйко В.М., Вы и наши дети, Москва, 2004.
Radbil, S. X., A History of Child Abuse and Infanticide/ R. E. Helfer and C. H., 1978.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.