ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱԴԻԳՄԱՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՎՐԱ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2023.2.47Keywords:
գիտական հեղափոխություն, գիտական պարադիգմա, կրթության փիլիսոփայություն, սիներգիա, դասական և ոչդասական պարադիգմաAbstract
Գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց փոփոխվում և նորացվում են գիտական պատկերացումները, համակարգերը, օրինաչափությունները, սկզբուքները, որոնք հաստատուն չեն, և երբեմն դրանց արմատական փոփոխությունները հանգեցնում են գիտական հեղափոխությունների։ Այսպիսի հեղափոխություն տեղի ունեցավ 20-րդ դարում երբ ամբողջությամբ փոխվեցին գիտական համակարգերը, տեսույթունները և մեթոդաբանական հիմքերը։Երբ նյուտոնյան դասական պարադիգման նորացվեց և առաջատար դիրքում կանգնեց քվանտառելյատիվիստական ոչ դասական պարադիգման ։
Անհերքելի է, որ անգամ տեխնիկապես զարգացած քաղաքակրթություններն այսօր կանգնած են բարոյաէկոլոգիական խորը ճգնաժամի, իսկ գիտությունն ու բանականությունը՝ զարգացման փակուղու առջև, և չտեսնել դա պարզապես անհնար է։
Մանկավարժությունը համարվելով ամենավանդական և իներցիոն գիտություններից մեկը, չէր կարող անմասն մնալ այդ փոփոխությունների ազդեցությունից։ Կրթության փիլիսոփայությունն այս պարագայում հանդես է գալիս որպես գիտական կարծիքների պոլիֆոնիա, որտեղ դրանք կոնֆլիտում են միմյանց հետ, բայց միևնույն ժամանակ՝ լրացնում միմյանց։ Այն կրթության ոլորտում խնդիրների բացահայտման և դրանց լուծման ուղիների արգասիքն է։ Կրթության փիլիսոփայությունն է, որ պետք է ստեղծի համակարգի մեջ իրար չհակասող գիտելիքների համակարգ, որտեղ աշխարհի և մարդու մասին գիտելիքները կլինեն ներդաշնակ և համաձայնեցված՝ առանց հակադրությունների և կդառնան մանկավարժական նոր մոտեցումների, տեխնոլոգիաների զարգացման հիմքերը։
Հոդվածում ներկայացված է դասական և ոչ դասական գիտական պարադիգմաների փոխակերպումների վերբերյալ մեր պատմահամեմատական հետազոտությունը։ Եթե դասական պարադիգմաներում ամեն ինչ բևեռացված էր և գործում էր անալիզի մեթոդը, ապա տեսնում ենք, որ ոչ դասական պարադիգմաներում ճիշտ հակառակն է՝ տեղի է ունենում այդ բևեռների մերձեցում և գործում է սինթեզի մեթոդը։
Այս գործընթացի ազդեցությունից անմասն չեն կրթությունը և մանկավարժությունը, ուստի մեր հետազոտությունը իրականացվել է կրթության և մանկավարժական մտքի վրա գիտական պարադիգմաների ազդեցության ուսումնասիրության համատեքստում։
References
Авдулов А.Н., Кулькин А.М., Парадигма современного научно-технического развития։ Монография/РАНИНИОН․ Центр науч․-информ․ исслед․ по науке образованию и технология. – М., 2010. – 304с․
Дильтей, В. Введение в науки о духе (фрагменты) // Зарубежная эстетика и теория литературы XIX—XX вв. Трактаты, статьи, эссе. — М., 1987.
Кун Т.С., Структура научных революций / Т.С. Кун. – Москва: Изд-во АСТ, 2003. – 605 с., http://www.biometrica.tomsk.ru/Kuhn.pdf
Лефрансуа, Г., Прикладная педагогическая психология / Ги Лефрансуа. — СПб.: прайм-ЕВРОЗНАК. 2007. — 576с. ISBN 978-5-93878-432-1, str. 374-376
Оморов Р․О., Синергетика и хаос. Топологическая грубость и бифуркации / Р. О. Оморов, Москва, Изд․ URSS, ЛЕНАНД, 2022, С․ 159․ ISBN 978-5-9710-9296-4
Раджа Рой Сингх, Образование в условиях меняющегося мира / Раджа Рой Сингх // Перспективы. Вопросы образования. – 1993. – № 1. – С. 7-21.
Риккерт Г., Философия жизни. Изложение и критика модных течений философии нашего времени // Риккерт Г. Науки о природе и науки о культуре. М., 1998. С. 209-210.
Այլ աղբյուրներ
Давыдов Ю.Н. Бауман З. Спор о постмодернизме // Социологический журнал. — 1994. — № 4. — С.70.,
Давыдов Ю.Н. История и рациональность. Социология М.Вебера и веберовский ренессанс. — М., 1991. — С.28–62.
Добронравова И.С. Нелинейное мышление в постнеклассиче-ской науке // Totallogy. Постнекласичні дослідження. — К., 1995. — С.187–188.
Королько В., Танчер В. Новые повороты в социологической теории: неофункционализм, теория конфликта, неомарксизм, постмодернизм // Социологическая теория сегодня. — К., 1994. — С.138.
Назаретян А. В многомерном мире раскрывается ограниченность гуманизма // Общественные науки и современность. — 1991. — № 6. — С.8.
Назаретян А.П. Синергетика в гуманитарном знании: предварительные итоги // Общественные науки и современность. — 1997. — № 2. — С.93.
Чернавский Д.С., Синергетика и информация: Динамическая теория информации. 5-օе изд. М.: 2017, Ленанд. 304 с.
Шваб К., Четвертая промышленная революция: монография: пер. с англ. / К. Шваб. – М: Изд-во «Э», 2017. – 208 с.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Gayane Kirakosyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.