Հայերենի շեշտի գործածությունը։ Հայաստանյան լեզվաբանական ավանդույթները՝ որպես կետադրության համատեքստ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.2.101Keywords:
հրամայական եղանակի բայաձևերի կետադրություն, կոչականի կետադրություն, շեշտի գործածություն, լեզու-խոսք հակադրություն, լեզվաբանական մակարդակների հարաբերություններ, լեզվական ձևի սոցիալական նշանակություն, շեշտի գործաբանական ներուժAbstract
Հոդվածում քննարկվում է շեշտի գործածությունը՝ մասնավորապես կոչականի և հրամայական եղանակի բայաձևերի կետադրության առնչությամբ։ Հրամայական եղանակի բայերի, ինչպես նաև կոչականի կիրառման դեպքերը տարակուսանք են առաջացնում՝ շեշտե՞լ, թե՞ ոչ։ Հոդվածում փաստարկվում է, որ շեշտից խուսափելը մեծաթիվ դեպքերում ծուլության կամ կետադրական կանոնին չտիրապետելու նշան չէ, իսկ շեշտել-չշեշտելու միտումները ծանրութեթև անելու գործընթացը մասնավորապես լեզվաբանության բնագավառներից մեկի՝ գործաբանության կողմ է տանում։
Հոդվածը գրելու առիթ դարձած հարցերից է այն, թե 1930 թ․ Չարլզ Մորիսի ստեղծած և 1970-ականներին իբրև լեզվաբանության ճյուղ զարգացած գործաբանության հղացականացումը կարո՞ղ է այսօր Հայաստանում կրճատել դրա «պատմական հեռավորությունը», որ նշանակում է նաև հայաստանյան լեզվաբանության կուտակած ավանդույթի վերահղացականացման, հաճախ նաև դրա դիմադրության հաղթահարման հանգեցնել։ Այս հետնախորքի վրա է հոդվածի հիմնական նպատակներից մեկը՝ կետադրական նշանների գործաբանական ներուժի խնդրականացումը շեշտի առնչությամբ։ Այդ նպատակին հետամուտ՝ հարց է տրվում՝ արդյոք ժամանակը չէ՞, որ կիրառման հաճախականությունը, կիրառման գերակա միջավայրերը, միտումներն ու համատեքստերը փոփոխեն որոշ կանոններ։
Գործաբանությունից բացի պարտադիր շեշտման կանոնները դիտարկվում են նաև լեզվաբանական այլ մակարդակների՝ ձևաբանության, շարահյուսության, իմաստաբանության առնչությամբ, ինչպես նաև լեզվաբանական բնագավառներից մեկի՝ հանրալեզվաբանության տեսակետից։ Քննարկվում են հայ և այլազգի լեզվաբանների մի շարք պնդումներ՝ ստեղծելով մոտեցումների շրջանակ, որի առնչությամբ կարելի է քննարկել կետադրության և մասնավորապես շեշտի գործածության կանոնները։
References
․ Աբրահամյան Ա․ Ս․, Էդուարդ Աղայանի ներդրումը տեսական լեզվաբանության և նրա ուսուցման մեջ, Իրականություն, լեզվագիտակցություն, նշան, Երևան, ԵՊՀ հրատ․, 2023։
․ Աբրահամյան Ս․, Հայերենի կետադրություն։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Լույս, 1999։
․ Աբրահամյան Ս․, Նախադասության տեսակներն ըստ բնույթի ժամանակակից հայերենում, https://arar.sci.am/Content/196519/file_0.pdf։
․ Աղայան Է․ (խմբ․), Ժամանակակից հայերեն խոսակցական լեզուն, ՀՍՍՀ ԳԱ, Հր․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1981։
․ Աղայան Է․, Նախադասություն և ասություն, http://www.old.ysu.am/files/10E_Aghayan.pdf։
․ Ասատրյան Մ․, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն։ Ուս․ ձեռնարկ հայկ․ բանասիր․ ֆակ․ համար, Երևան, Երևանի համալս․ հրատ․, 2004։
․ Ավետիսյան Յ․, Արդի հայերենի կետադրության հիմնախնդիրներ, Երևան, ԵՊՀ հարատարակչություն, 2019։
․ Բայադյան Հ․, Հարմարվողականության լեզուն, https://hetq.am/hy/article/21387։
․ Բայադյան Հ․ (խմբ․), Մեդիայի նշանագիտության ներածություն, Երևան, ԵՊՀ հրատ․, 2018։
․ Բաղրամյան Ս․, Պարզ նախադասության դրսևորումները հայերենի առածներում և ասացվածքներում՝ ըստ հաղորդակցական նպատակի, Լեզու և խոսք -2: Գիտական հոդվածների ժողովածու (Էլ. հրապարակում).– Երևան, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 2020։
․ Բենվենիստ Է․, Ընդհանուր լեզվաբանության խնդիրներ, հ․ 1, Երևան, Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, 2032։
․ Գևորգյան Շ․, Հրամայական եղանակի կիրառությունը, Կանթեղ: Գիտական հոդվածներ, Գլխ․ խմբ․՝ Ա․ Ասատրյան, 2 (2016)։
․ Դարբինյան Մ․, Ժամանակակից հայոց լեզու․ կետադրություն, Երևան, Լույս, 1990։
․ Եզեկյան Լ․, Հայոց լեզու, Երևան, Երևանի համալսարան հրատ․, 2007 թ․։
․ Լեզվի կոմիտե, Հայերենի շեշտի մասին, https://www.langcom.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%b7%d5%a5%d5%b7%d5%bf%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/։
․ Կարապետյան Մ․, Կետադրելու («)ազատությունը(»), https://groghutsav.am/2020/02/17/%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A5%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%B8/։
․ Հովսեփյան Լ․, Լեզվաբանությունը Հայաստանում, http://language.sci.am/hy/linguistics/lezvabanowtyowne-hayastanowm.html։
․ Ղուկասյան Ս․, Հնչերանգի որոշ ըմբռնումներ ժամանակակից լեզվաբանության մեջ, Բանբեր Երևանի համալսարանի. Հասարակական գիտություններ, Եր., 1(1999)։
․ Ներսիսյան Բ․, Մանուկ Աբեղյանը գրական արևելահայերենի քերականության տեսաբան, Բանբեր Երևանի համալսարանի․ Բանասիրություն, 3 (2024)։
․ Ջահուկյան Գ․, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Երևան, 1974։
․ Ջահուկյան Գ․, Հայերենի կետադրության պատմական և տեսական հիմունքները, «Լրաբեր», 1990, 7(75)։
․ Սահակյան Վ․ Ա․, Սահակյան Վ․ Վ․, Ժամանակակից հայոց լեզվի կետադրություն, Երևան, 2010:
․ Սարգսյան Ա․, Ընդհանուր և հայ լեզվաբանություն, 2018, էջ 337, http://language.sci.am/sites/default/files/book/girk_a.pdf։
․ ÅKERMAN J., Indexicals and Reference-Shifting:
Towards a Pragmatic Approach, https://philarchive.org/archive/KERIAR ․
․ Beckman M. E., Venditti J. J., Tone and Intonation, in W․ J. Hardcastle (ed.), J. Laver (ed.), F. E. Gibbon (ed.), The Handbook of Phonetic Sciences, Oxford/Malden, MA: Wiley-Blackwell, 2010․
․ Dale R., The Role of Punctuation in Discourse Structure, Natural Language Understanding and Generation, Asilomar, 1991․
․ D'Alfonso D., The Dynamic Turn: On Syntax between Langue and Parole, Cahiers Ferdinand de Saussure, 62 (2009).
․ Eckert P., Variation and the indexical field, Journal of Sociolinguistics 12/4, 2008, p. 453, https://web.stanford.edu/~eckert/PDF/IndexicalField.pdf․
․ Kempson R., The Puzzle of Language Use: How Do We Ever Understand Each Other? Pragmatics: Language and Communication, 2008․
․ Martínez E. R., Delimiting Semantics and Pragmatics. a Functional, Structural Criterion, Atlantis , 18 (1996), ½․
․ Parkes M. B., Pause and Effect: An Introduction to the History of Punctuation in the West, Cambridge, Scholar Press, 1992
․ Tartakovsky R., E. E. Cummings's Parentheses: Punctuation as Poetic Device, Style , Vol. 43, No. 2, Temporal Paradoxes in Fiction and Stylistics in American Literatures, 2009.
․ Шаронова E., Коммуникативно-прагматический аспект пунктуации текста как средство языкового развития учащегося, Вестник университета Российской академии образования, 2, 2008.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.