ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՀԱՄԱՐԺԵՔ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ

Authors

  • Գևորգ ԲԱՐՍԵՂՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.3.112

Keywords:

խոսույթ, հասկացույթ, կրիկետ, եզրույթ, եզրույթ-իրակություն, մենթալիտետ, զուգորդական դաշտ

Abstract

Հոդվածում ներկայացվում են անգլերեն սպորտային բառապաշարի ուսուցման առանձնահատկությունները` հաշվի առնելով անգլիական սպորտային խոսույթի բովանդակային բնութագրերը: Սահմանվում են «սպորտային խոսույթ», «հասկացույթ» հասկացությունները: «Կրիկետ» հասկացույթը վերլուծելիս հաշվի են առնվում սպորտային խոսույթի յուրահատկությունները անգլիական լեզվական մշակույթում: Ըստ նախնական մտահղացման՝ հիմնավորվում այն գաղափարը, որ հասկացութային մոտեցման կիրառմամբ հնարավոր է դառնում դիտարկել «կրիկետ» հասկացույթի միջուկը, մերձակա և հեռակա զուգորդական դաշտերում գործառվող արտահայտությունները, դարձվածային միավորները՝ անկախ դրանց եզրույթ կամ եզրույթ-իրակություն լինելու հանգամանքից:

Downloads

Published

2022-01-25

Issue

Section

Մեթոդիկա