ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ԴԵՐՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ՈԻՍՈԻՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ (ՀԱՅ-ՔՈՒՎԵՅԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ)

Authors

  • Լիլիթ ՄԵԼԻՔՅԱՆ Ուրարտու համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.3.142

Keywords:

օտար լեզու, թեստային ուսումնաիրություններ, ուսումնական կատարողականություն, ներքին և արտաքին մոտիվացիոն տարրեր

Abstract

Հոդվածում քննարկվում է անգլերենի ուսումնառության գործընթացում ներքին և արտաքին մոտիվացիայի անհրաժեշտության թեման։ Հոդվածը ներառում է հայ և քուվեյթյան լսարաններում կատարած մի ուսումնասիրություն, որը վիճարկում է այն պնդումը, թե արտաքին մոտիվացիան «սպանում է» ներքին մոտիվացիան, և փոխարենն առաջ քաշում այն վարկածը, որ ցանկացած պարագայում դժվար է ասել, թե մոտիվացիայի որ տեսակին է պետք նախապատվություն տալ. հոդվածը շեշտում է այն պնդումը, որ քանի դեռ արտաքին կամ ներքին մոտիվացիան նպաստում են ուսումնասիրողի ուսումնական կամ գործնական նպատակների իրագործմանը, մոտիվացիայի տեսակն այդքան էլ կարևոր չէ։ Հոդվածում փորձ է արվում ցույց տալ, որ ուսանողների գերակշռող մասի համար այսօր արտաքին մոտիվացիան երկրորդ լեզուն ուսումնասիրելու ու դասերին հաճախելու գլխավոր խթանն է:

Downloads

Published

2016-11-17

Issue

Section

Մեթոդիկա